211652_close_icon
views-count53830 դիտում article-date 11:55 08-04-2020

Հարևաններն ասում էին. «Մեռնելուց ի՞նչ ես տանելու, մի քիչ մարդ եղիր, չենք թողնելու՝ 40 տարի այս տանն ապրող ընտանիքին տանից դուրս հանես». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք՝ հայերս, բազմաթիվ իմաստուն խոսքեր ու մտքեր ունենք, որոնցից մեկը հայերս երբեմն արտահայտում ենք՝ ասելով. «Մարդու մատը փուշ է մտնում, մինչև բարեկամը գալիս է, հարևանն է օգնության հասնում»։ Նման մի դեպք տեղի է ունեցել Երևանում։ Դեռ ԽՍՀՄ տարիներից այն ժամանակվա 26 Կոմիսարների շրջանում, այժմյան Արաբկիր վարչական շրջանի Հարություն Կալենցի թիվ 45 տանն է բնակվել տիկին Հասմիկը։ Մոտ 40 տարի տիկին Հասմիկը այդ հասցեում է եղել, կատարել կոմունալ վճարումները, էլեկտրաէներգիա, ջուր, գազ։ Ի՞նչ իմանար տիկին Հասմիկը, որ իր հարևանների ասած հայտնի խոսքը տիպիկ իրեն է վերաբերում։ 1998 թվականից Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտագաղթած նրա ազգականը՝ Լևոն Մենեշյանը, չգիտես ինչու, որոշել է «զոռբայությամբ» տիկին Հասմիկից խլել 40 տարվա իր կացարանն ու տարբեր ապօրինություններ կատարելով՝ ըստ հարևանների, ովքեր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ցանկանում է տնից վտարել տալ տիկին Հասմիկին և նրա ընտանիքի 4 անդամներին։ Մարդիկ, տեսնելով, որ արդարադատությունը կաղում է, դիմել են դատարան և առաջին ատյանի դատարանում շահել են դատը. վճիռ է կայացվել՝ ի օգուտ տիկին Հասմիկի, սակայն Ռուսաստանից ժամանած Լևոն Մենեշյանը այս անգամ դիմել է Վերաքննիչ դատարան, որտեղ էլ «մեծն» դատավորները, հաշվի չառնելով ոչ մի հանգամանք, որոշում են կայացրել, որ ընտանիքի 5 անդամները պետք է հայտնվեն փողոցում։ Հարևաններն ասում էին. «Սաղ թաղամասը գիտի, որ տիկին Հասմիկն ու իր ընտանիքի անդամները Սովետի վախտվանից էստեղ են ապրել, ու հիմա իրենց բարեկամը ցուցաբերում է անմարդկային մոտեցում՝ մտածելով, որ մինչ մարդիկ զբաղված են կորոնավիրուսի դեմ պայքարով, իր սև գործն ուզում է ավարտին հասցնել։ Եթե պետք լին, ողջ հարևաններով ընտանիքի համար ճանապարհ էլ կփակեն։ Մարդ ի՜նչ աստիճանի ստոր լինի, որ տարեց կնոջն ու նրա ընտանիքի անդամներին փողոց շպրտի։ Հետո էլ ասում են՝ մարդկությունը չի կորել։ Էս կորոնավիրուսը պատճառ դարձավ, որ բազմաթիվ պետություններ, որ տարիներով իրար միս են ուտում, հաշտության գան, իսկ Լևոն կոչեցյալի քայլը բանականություն ունեցող մարդու կողմից չի ընդունվի։ Ուզում ենք հասկանանք, մարդն ի՞նչ աստիճանի քարե սիրտ պետք է ունենա, որ նման քայլի դիմի։ Մենք գիտենք՝ տիկին Հասմիկը դիմել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց նաև հասկանում ենք վարչապետի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, սակայն խնդրում ենք, որպեսզի մի պահ զբաղվի այս ընտանիքով, քանի որ բոլորով անկուշտ ու ագահ բարեկամի պատճառով հայտնվելու են փողոցում։ Վերջերս նույնիսկ համացանցում լուսանկարներ էին հրապարակվել, թե աշխարհի հզոր երկրներից մեկի գործարարը, ում ընտանիքի անդամները կորոնավիրուսի պատճառով մահացել էին, իր ողջ հարստությունը, դրամական միջոցները դուրս էր թափել՝ պատճառաբանելով, որ ո՞ւմ է պետք այսքան հարստությունը, երբ հարազատներս վարակի զոհ են դարձել։ Գոնե այս կադրերը Լևոնը տեսնի ու հասկանա, որ իր արած քայլը ողջունելի չէ ոչ միայն մարդության, այլև Բարձրյալի կողմից»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր