3528 դիտում
23:39 04-04-2020
6 ժամով դադարեցվել է 38 կազմակերպության գործունեություն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների արդյունքում 38 կազմակերպության (ներառյալ մասնաճյուղերը) գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով՝ աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել, չեն ապահովվել ծորակից մշտական ջրի առկայությունն ու հանդերձարաններով ապահովումը:
Ըստ ԱԱՏՄ Ֆեյսբուքյան էջի, մարտի 24-ից սկսած մշտադիտարկումներ են իրականացվել շուրջ 260 կազմակերպությունում: Խախտումներով գործողների կողքին աշխատում են նաեւ բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք առանձնացվել են մշտադիտարկման արդյունքում եւ ներկայացվում են կցվող ֆոտոշարքով։
ԱԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել Պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը՝ զերծ մնալու պատասխանատվությունից։
Նմանատիպ նյութեր
72995 դիտում
23:01 08-05-2020
Պարետի որոշմամբ Երևանում և մարզերում 24 ժամով դադարեցվել է 26 տնտեսավարողի գործունեություն
1058 դիտում
12:22 29-05-2020
Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն
1788 դիտում
23:18 12-08-2020
Պարետի սահմանված նորմերի խախտման համար դադարեցվել է 5071 կազմակերպության գործունեություն
Այս բաժնից
331 դիտում
12:18 18-05-2024
Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
286 դիտում
12:02 18-05-2024
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը խանգարելու է գործընթացին․ փաստաբան