211652_close_icon
views-count1355 դիտում article-date 12:22 29-05-2020

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

Հայաստանում տեսչական մարմինները մայիսի 29-ի դրությամբ իրականացրել են 17 հազար 572 ստուգում, նորմերի խախտման դեպքերով 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն: Մայիսի 29-ի դրությամբ իրականացվել է 17 հազար 572 ստուգում: Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացրել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն տնտեսական գործունեության սահմանափակումները հիմնականում հանված են: Կազմակերպությունները, կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, պետք է գործեն պարետի կողմից սահմանված կանոններին համապատասխան:

Նմանատիպ նյութեր