211652_close_icon
views-count413 դիտում article-date 20:45 03-04-2020

ԱՊԼ-ի վերսկսումը հետաձգվել է անորոշ ժամանակով

Անգլիայի Պրեմիեր-լիգան հանդես է եկել հայտարարությամբ՝ մրցաշարի հնարավոր վերսկսման առթիվ: Լիգաների և ակումբների միջև բանակցությունների ընթացքում որոշում է կայացվել, որ մրցաշարը չի վերսկսվի մայիսի սկզբին: Անգլիայի առաջնության ժամկետը չի նշվել, խաղերը կանցկացվեն միայն այն ժամանակ, երբ դա հնարավոր կլինի: Ինչպես նշված է լիգայի հայտարարության մեջ, կորոնավիրուսի պատճառով դադարեցված մրցաշարերը կվերսկսվեն միայն կառավարության և բուժծառայությունների թույլատվությամբ: Նշվում է, որ Անգլիայում հաստատակամ են ավարտել ինչպես առաջնությունը, ինչպես նաև՝ գավաթային մրցաշարերը, որպեսզի պահպանվի յուրաքանչյուր մրցաշարի ամբողջականությունը:

Նմանատիպ նյութեր