913 դիտում
16:23 31-08-2022
«Հայաստանում արդարադատությունը հետաձգվել է անորոշ ժամկետով». Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի հայտարարությունը
«Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, այսօր Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի...
Մենք կարող էինք հերթական անգամ մանրամասներով և հիմնավորումներով ներկայացնել Ավետիքի գործի աբսուրդայնությունն, ու այդ հրապարակումները հայտ կներկայացնեին Կաֆկայի գործերի հետ մրցելու, բայց մենք այսօր լռում ենք:
Ավետիք Չալաբյանը անազատության մեջ է մայիսի 14-ից` Հայաստանի իրավական պրակտիկայում թերևս հազվագյուտ հանգամանքներում, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, և օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում:
Մեզ մնում է միայն եզրակացնել, որ Հայաստանում արդարադատությունն է հետաձգվել, այն էլ անորոշ ժամկետով ու առանց պատճառաբանության»:

Նմանատիպ նյութեր
1417 դիտում
14:00 21-05-2022
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի հայտարարությունը.
1159 դիտում
18:44 21-12-2023
Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվեց 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով
Այս բաժնից
1987 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան