211652_close_icon
views-count8467 դիտում article-date 13:40 14-09-2022

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը անորոշ ժամանակով հետաձգվել է. News.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ սեպտեմբերի 18-ին սպասվող համագումարը հետաձգվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Թե երբ կնշանակվի համագումարը, դեռ հայտնի չէ։ Լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշեց Հովհաննիսյանը։

Նշենք, որ համագումարում կուսակցությունը պետք է ընտրեր վարչության նոր կազմը։

Նմանատիպ նյութեր