211652_close_icon

ՈւԵՖԱ-ն եվրագավաթների վերսկսումը հետաձգեց անորոշ ժամանակով

views-count891 դիտում article-date 19:53 01-04-2020
ՈւԵՖԱ-ն որոշեց կորոնավիրուսի պատճառով անորոշ ժամանակով հետաձգել Չեմպիոների լիգայի և Եվրոպայի լիգայի հանդիպումների վերսկսումը: Բացի այդ, հայտարարվել է 2020թ. հոււնիսին նախատեսված հավաքականների խաղերի հետաձգման մասին: Կհետաձգվեն նաև Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի համար փլեյ-օֆֆի հանդիպումները, ինչպես նաև՝ կանանց Եվրո-2021-ի ընտրական հանդիպումները: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն որոշում էր կայացրել Եվրո-2020-ը 2021 թվական տեղափոխելու մասին: Ներկա պահին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 857 927 դեպք, 42 115 մարդ մահացել է:

Նմանատիպ նյութեր