381 դիտում
14:08 02-04-2020
Ճգնաժամի պայմաններում հարկային կարգապահությունը պետք է էլ ավելի խստանա. վարչապետ
Ճգնաժամի պայմաններում հարկային կարգապահությունը պետք է էլ ավելի խստանա: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն շրջիկ խոսակցությունը, որ մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք պահանջում, ուզում եմ նորից ընդգծել, որ հարկերը գոյանում են աշխատանքի, դրամաշրջանառության, դրամաշրջանառության, եկամուտների շրջանառության պարագայում: Այսինքն գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, որոնք շրջանառություն և եկամուտներ չունեն: Իհարկե, կան նաև որոշակի հաստատագրված հարկերի տեսակներ, բայց նաև այդ հարկերի հավաքագրումն ապահովելու համար է, որ մենք լայն տնտեսական աջակցությանծրագրեր ենք իրականացնում:
Հարկային կարգապահությունը որևէ ձևով չպետք է թուլանա, առավել պետք է ուժեղանա, որովհետև առավել ևս ճգնաժամի պայմաններում բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է առկա բյուջետային միջոցներից»,-ընդգծեց վարչապետը:
Նա նաև հավելեց, որ ամեն ինչ պետք է անեն, որ 2020 թվականի բյուջեն կատարեն հնարավոր առավելագույն ծավալներով:
Նմանատիպ նյութեր
3462 դիտում
20:56 17-03-2020
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը
5748 դիտում
17:25 19-01-2024
Պետք է բարձրացնել կարգապահությունը՝ բացառելով ցանկացած բռնություն. Վահե Ղազարյան (տեսանյութ)
Այս բաժնից
259 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
265 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ