211652_close_icon
views-count3436 դիտում article-date 10:26 02-04-2020

ՀՀԿ 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են ստացվել Ռուսաստանից և Չինաստանից

Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային գործընկերները շնորհավորել են ՀՀԿ-ին՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ: “Միասնական Ռուսաստան” (“ЕДИНАЯ РОССИЯ”) համառուսաստանյան կուսակցության ուղերձում, մասնավորապես, ասված է. “Ի սրտե շնորհավորում ենք իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովրդի բարօրության համար գործունեություն ծավալած Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իր 30-ամյակի կապակցությամբ: Ռուսաստանն ու Հայաստանը մշտապես կապված են եղել հատուկ հարաբերություններով: Այսօր ևս մեր երկրների միջև գործակցությունը կառուցված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և բացության վրա: Մեր կուսակցությունների միջև հարաբերությունները համապատասխանում են միջպետական համագործակցության բնույթին: Նրանք ունեն խոփադարձ հետաքրքրվածության և վստահության բարձր մակարդակ: Հանրապետականի բոլոր անդամներին մաղթում ենք հաջողություն, իսկ ձեր հրաշալի երկրին՝ խաղաղություն և բարեկեցություն”: Չինաստանի Կոմունիստական կուսակցության շնորհավորական խոսքը ներկայացնում ենք ստորև. “ Ի սրտե շնորհավորում ենք ձեզ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 30-ամյակի առիթով: Վերջին տարիներին Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և Հանրապետականը շարունակում են ընկերական հարաբերություններն ու համագործակցությունը, դրական ներդրում ունենալով հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ: Մենք պատրաստ ենք ապագայում ևս ամրացնել մեր շփումները և կապերը ձեր կուսակցության հետ, զարգացնել միջկուսակցական հարաբերությունների նոր տեսակ, որը բնութագրվում է առկա տարբերություններով հանդերձ՝ միասնականությամբ, փոխադարձ հարգանքով և փորձի փոխանակմամբ, որպեսզի ամրացնենք մեր երկու երկրների ժողովուրդների միջև ավանդական ընկերությունը և բազմակողմանիորեն խրախուսենք միջպետական հարաբերությունները: Հայաստանին մաղթում ենք բարգավաճում, իսկ ձեր ժողովրդին՝ երջանկություն և հաջողություն”:

Նմանատիպ նյութեր