211652_close_icon
views-count4175 դիտում article-date 17:42 25-05-2018

Շարունակվում են շնորհավորական ուղերձներ ստացվել արտգործնախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի նշանակվելու կապակցությամբ

Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն իր ուղերձում համոզմունք է հայտնում, որ հայ-գերմանական լավ հարաբերությունները միասնական ջանքերով կշարունակեն խորանալ` ընդգծելով Գերմանիայի պատրաստակամությունը սատարելու Հայաստանի բարեփոխումային և արդիականացման ջանքերին: Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Քարին Քնայսելը, շնորհավորանքներ հղելով ՀՀ ԱԳ նախարարին, նշում է, որ Ավստրիան հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա աշխուժացման հարցում` միաժամանակ ընդգծելով ավստրիական կողմի աջակցությունը Հայաստան-Եվրամիություն հնարավորինս սերտ համագործակցությանը: Բարեմաղթանքներ հղելով արտգործնախարար Մնացականյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ Բին Զայեդ Ալ Նահյանն իր ուղերձում վստահեցնում է, որ ԱՄԷ բարձր է գնահատում պատմական և մշակութային հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ և ցանկանում է զարգացնել հայ-էմիրաթան համագործակցությունը մի շարք ոլորտներում: Շնորհավորելով Հայաստանի իր պաշտոնակցին նշանակման կապակցությամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինն իր ուղերձում համոզմունք է հայտնում, որ Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև դարավոր բարեկամական կապերը շարունակելու են ծառայել` որպես երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման հիմք: Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլն իր ուղերձում շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղում Հայաստանի արտգործնախարարին և վստահություն հայտնում, որ երկու երկրների միջև արդեն իսկ առկա բարեկամական հարաբերություններն ապագայում կշարունակեն ամրապնդվել և զարգանալ: Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն, հրավիրելով հայաստանյան իր գործընկերոջն այցել Բուխարեստ, համոզմունք է հայտնում, որ երկու երկրների արտգործնախարարությունների միջև համագործակցությունն ու փոխադարձ շահավետ երկխոսությունն էլ ավելի կխորանա: Շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին նշանակման կապակցությամբ՝ Վիետնամի արտգործնախարար Ֆամ Բին Մինն իր ուղերձում վստահություն է հայտնում, որ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունն ու ավանդական բարեկամությունն առավել կամրապնդվեն և կզարգանան: Բարեմաղթանքներ հղելով Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Ֆինլանդիայի արտգործնախարար Տիմո Սոինին հաջողություններ է մաղթում նորանշանակ ԱԳ նախարարին իր առաքելության մեջ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Աքիմ Շտայները, շնորհավորելով Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնում նորանշանակ նախարարին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ լինելու շրջանում ՄԱԶԾ շրջանակներում ակտիվ և կառուցողական ներգրավվածության համար և հաստատում ՄԱԶԾ պատրաստակամությունը տրամադրել ռազմավարական աջակցություն Հայաստանին «Կայուն զարգացման 2030 օրակարգի» շրջանակներում առաջընթացի և զարգացման նախանշված արդյունքներին հասնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր