935 դիտում
15:01 01-04-2020
ԿԸՀ. Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 14-ին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104 348 մարդ, իսկ քվեարկության մասնակիցների՝ 76 728: Այդ մասին այսօր՝ ապրիլի 1-ին մամուլի ասուլիսում ասաց Արցախի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, փոխանցում է [url=https://https://news.am/arm/news/569761.html]news.am[/url]-ը։
«Առաջին հայացքից կարող է անհամապատասխանություն թված թվերի մեջ, սակայն, այդ թվերը ձևավորվում են լրացուցիչ ցուցակների ներառման պարագայում, երբ նախապես հայտարարված թվի և արդեն տեղամասային կենտրոններից ստացված թվերի միջև կարող են որոշակի տարբերություններ նկատվել: Ամեն ինչ ընտրական օրենսդրության շրջանակներում է: Սա նշանակում է, որ նախագահական ընտրություններին մասնակցել է նշվածս թվի 73,5 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625, այսինքն քվեարկության մասնակիցների 3, 5տոկոսը: Ունենք կողմ քվեարկած քվեաթերթիկների հետևյալ պատկերը: Արցախի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 +1 տոկոսը:Պետք է անցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա ապրիլի 14-ին»,- ասաց նա:
Յյուքանչյուր թեկնածուին կողմ են քվեարկել այսպես.
Բալայան Քրիստին - 202 ընտրող կամ 0,3 տոկոսը
Բալասանյան Վիտալի- 10755 ընտրող կամ 14 ,7 տոկոսը
Ամիրյան Սերգեյ – 106 ընտրող կամ 0,2 տոկոսը
Բաբայան Դավիթ- 587 ընտրող կամ 0,8 տոկոսը
Լալայան Բելլա- 162 ընտրող կամ 0,2 տոկոսը
Հարությունյան Արայիկ- 36 076 ընտրող կամ 49, 26 տոկոսը
Խանումյան Հայկ – 962 ընտրող կամ 1,3 տոկոսը
Իշխանյան Դավիթ- 1873 ընտրող կամ 2,56 տոկոսը
Բադասյան Վահան- 743 ընտրող կամ 1 տոկոսը
Մայլյան Մասիս – 19 360 ընտրող կամ 26,4 տոկոսը
Ղուլյան Աշոտ- 1683 ընտրող կամ 2,3 տոկոսը
Իսրայելյան Ռուսլան – 368 ընտրող կամ 0,5 տոկոսը
Դադայան Աշոտ - 198 ընտրող կամ 0,3 տոկոսը
Պողոսյան Մելսիկ- 141 ընտրող կամ 0,2 տոկոսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4023 դիտում
17:18 03-10-2021
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին
839 դիտում
20:20 16-04-2015
Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Վիեննայում` ապրիլի 22-23-ին
Այս բաժնից
1282 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1117 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1081 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք