1971 դիտում
22:23 21-04-2016
«Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանը» արդեն կայացած կառույց է. Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյան
Ապրիլի 21-ին տեղի է ունեցել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ խորհրդի նախագահ, ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Ա. Հարությունյանը ողջունել է նիստին մասնակցելու նպատակով Ֆրանսիայից ժամանած պատվավոր հյուրերին և բարձր գնահատել ուսումնարանի հիմնադրման ու կայացման գործում ունեցած նրանց ավանդը : Նա ԼՂՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հոգաբարձուների խորհրդի անդամներ, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ընդհանուր քարտուղար Հարություն Գևորգյանին և Ֆրանսիայի Լուար դեպարտամենտի շինարարական ֆեդերացիայի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Մարիո Լորենզեին:
Ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանը հանդես է եկել 2015-2016թթ. ուսումնական տարվա առաջին երկու եռամսյակի վերաբերյալ հաշվետվությամբ, որն առնչվում էր ուսուցման կազմակերպմանը, անձնակազմի ղեկավարմանն ու անշարժ գույքի և սարքավորումների կառավարմանը: Ըստ զեկուցողի՝ հաշվետու ժամանակաշրջանում շինարարական կազմակերպությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում աշկերտների մի մասը ներգրավվել են շինարարական աշխատանքներում:
Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս, հոգաբարձուների խորհրդի նախագահը կարևորել է սաների ընդգրկումը նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների նորոգման աշխատանքներում:
Նիստին ներկայացվել է նաև ուսումնարանի ֆինանսական հաշվետվությունը: Ուսումնական տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում հիմնադրամը ֆինանսավորվել է երկու աղբյուրից՝ պետական բյուջեից(38 մլն 795 հազար դրամ) և ֆրանսիայի հայկական հիմնադրամից(83 մլն 366 հազար դրամ):
Ըստ հաշվետվության՝ ավելի քան 122 մլն դրամը ծախսվել է նպատակային:
Ըստ ուսումնարանի տնօրենի ներկայացման՝ առաջիկայում համալրվելու է կրթօջախի մասնագիտությունների ցանկը՝ մետաղամշակում և էլեկտրատեխնիկա մասնագիտություններով: Բացի դրանից, նախատեսվում է ներդնել նաև վերականգնվող էներգետիկայի և ռոբոտաշինության վերաբերյալ առարկաներ:
Ամփոփելով հաշվետու ժամանակաշրջանում կրթօջախի գործունեությունը՝ վարչապետ Հարությունյանը ուսումնարանը կայացած կառույց է համարել: «Շատերը թերահավատությամբ էին նայում կրթօջախի հիմնադրման գաղափարին, սակայն այսօր ուսումնարանը կայացած կառույց է համարվում: Համոզված եմ, որ այն դառնալու է կադրերի իսկական դարբնոց, և կրթօջախի թողարկած մասնագետները մոտ ապագայում իրենց ավանդն են բերելու տնտեսության զարգացման գործին»,- ասել է վարչապետը:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
2974 դիտում
15:21 25-10-2018
«Աբովյան» ՔԿՀ-ում գործող հատուկ արհեստագործական պետական ուսումնարանը լուծարվեց
2156 դիտում
08:41 18-03-2015
Փակվել է 1999-ից գործող Սևանի բժշկական ուսումնարանը և դրա Վարդենիսի մասնաճյուղը. Ժողովուրդ
Այս բաժնից
1078 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1168 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1051 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ