2974 դիտում
15:21 25-10-2018
«Աբովյան» ՔԿՀ-ում գործող հատուկ արհեստագործական պետական ուսումնարանը լուծարվեց
Կառավարության նիստում այսօր որոշում ընդունվեց «Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը և գույքը անհատույց հանձնել արդարադատության նախարարությանը:
Ըստ նախագծի հիմնավորման, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 1997 թվականից գործում է Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանը, որն իրականացնում էր անչափահաս դատապարտյալների մասնագիտական ուսուցում:
Պրոբացիոն ծառայության ներդրումից հետո՝ Աբովյանի N 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանում իրականացված ուսումնասիրությունից պարզվել է, որ դատապարտյալների մի մասը ստացել էր մեկից ավելի անվճար մասնագիտական կրթություն, ինչպես նաև խիստ կասկածելի էր կրթության որակը՝ հաշվի առնելով դասավանդող համապատասխան մասնագետների քանակը և նյութատեխնիկական բազայի ոչ բավարար լինելը:
Արդարադատության նախարարության հետ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների առանձնահատկությունները և գնահատելով դատապարտյալների կրթական կարիքները, նպատակահարմար է գտնվել քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրեր իրականացնելու նախապատվություն տալ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին, որին տրվել են հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ:
Անվճար ուսուցմամբ տեղերի համար հատկացվող ֆինանսական միջոցներով հետագայում հնարավոր է դատապարտյալների և կալանավորների համար կազմակերպել կարճաժամկետ ուսուցման ծրագրեր, որը թույլ կտա նրանց կարճ ժամանակահատվածում ձեռք բերել համապատասխան գիտելիքներ և ծրագրերից կարող են օգտվել ավելի շատ դատապարտյալներ:
Նմանատիպ նյութեր
1968 դիտում
22:23 21-04-2016
«Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանը» արդեն կայացած կառույց է. Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյան
2156 դիտում
08:41 18-03-2015
Փակվել է 1999-ից գործող Սևանի բժշկական ուսումնարանը և դրա Վարդենիսի մասնաճյուղը. Ժողովուրդ
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
937 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
670 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին