1097 դիտում
15:42 11-04-2020
Արդյունավետ համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել անհրաժեշտ արդյունքի. նախագահ Սարգսյանը հեռավար զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են նոր կորանավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում, այդ թվում՝ երկու երկրներում ստեղծված իրավիճակին, Հայաստանում և Ֆրանսիայում համավարակի տարածման կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նրանք մտքեր են փոխանակել նաև նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով տնտեսությանը հասցվող հսկայական վնասների, դրանց նվազեցման, տնտեսության վերականգնման, սոցիալական բեռի թեթևացման, աշխատաշուկայի խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների մասին: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում:
Զրուցակիցներն ընդգծել են ներկայիս գլոբալ ճգնաժամի հաղթահարման հարցում ուժերի համախմբման, փորձի փոխանակման կարևորությունը՝ նշելով, որ արդյունավետ համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել անհրաժեշտ արդյունքի:
Նախագահ Սարգսյանը խնդրել է նաև իր ողջույններն ու զորակցությունը փոխանցել Ֆրանսիայի նախագահ, իր բարեկամ Էմանուել Մակրոնին:
Նմանատիպ նյութեր
1374 դիտում
22:14 30-04-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրուցել է ստարտափ հանրության հետ
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը