211652_close_icon
views-count16417 դիտում article-date 20:40 30-03-2020

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 140 000-ը, մահացածներինը՝ 2400-ը. CNN

Ամերիկայի միացյալ նահանգներում կորոնավիրոսով վարակման առնվազն 140 570 դեպք է արձանագրվել: Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/03/30/usa-covid19/3250230]CNN[/url]-ը, այս տվյալները հաստատվել են հանրային առողջապահական համակարգերի միջոցով անցկացված թեստավորման արդյունքում: Բացի այդ հաղորդվում է, որ Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 2443 մարդ: Վիրուսը տարածվել է բոլոր 50 նահանգներում, Վաշինգտոնի շրջանում, ինչպես նաև ԱՄՆ-ին պատկանող այլ տարածքներում: Մահվան դեպքեր չեն գրանցվել Վայոմինգ և Հավայի նահանգներում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նավատորմին պատկանող հիվանդանոցային նավը մոտենում է Նյու Յորքի ափերին՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարին: Այն համալրված է 1000 հիվանդանոցային մահճակալներով, սարքավորումներով համալրված հիվանդասենյակներով, լաբորատորիայով: Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 740 000-ը, մահացածներինը՝ 35 000-ը, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/03/30/usa-covid19/3250230]Tert.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր