211652_close_icon
views-count4394 դիտում article-date 21:10 29-03-2020

Արայիկ Հարությունյան. Անհիմն ու չփաստարկված մեղադրանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ իր ընկերությունն Արցախում ալկոգել է արտադրում: «Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել մեր երկրում եւ լուծել ամբողջ խնդիրը: Ի դեպ, դա իմ ընկերությունն է, որի հիմնադիրներից մեկն եմ եղել ժամանակին, այսօր այն ապահովու է ամբողջ Ղարաբաղը ալկոգելով, ինչքան գիտեն բանակին նվիրատվություն են տվել, բոլոր նրանք ովքեր ցանկանում են, անվճար ապահովում են»,- ասաց նա: Արայիկ Հարությունյանը նաեւ հերքեց «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից իրեն 100 մլն դրամ փոխանցելու մասին լուրը, ասաց որ նման բան չի եղել: «Ես մտածում էի դատի տալ այդ ստոր հայտարարության համար, ժամանակ է անցել, ինչու չեն ապացուցել: Եւ բոլոր հայտարարությունների հիմքում դա է դրված, փորձել սեւացնել ինձ, ուղղակի խնդրում եմ` մի արեք նման բաներ»,-հավելեց նա: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր