3402 դիտում
20:52 05-03-2017
Անդրեաս Ղուկասյանի մեղադրանքներն անհիմն են, իրավական առումով՝ չփաստարկված
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Անդրեաս Ղուկասյանի բաց նամակը միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներներին, որով հնչեցվում է մեղադրանքներ բնակիչների հաշվառումն իրականացնող մարմիններին:
Ըստ նրա <գործող օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավելի բացակայող քաղաքացին պարտավոր է իրեն հաշվառումից դուրս հանելու վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնել բնակիչների հաշվառումը կատարող մարմիններին։ Այդ դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական տուգանք։ Իրականում բնակչությանը հաշվառող մարմինները չեն ստուգում քաղաքացիների կողմից հիշյալ օրենքի կատարումը, եւ այդ պատճառով էլ Հայաստանից երկար ժամանակ բացակայող քաղաքացիները շարունակում են մնալ հաշվառված։
Այս հիմնավորմամբ նա գտնում է, որ ընտրողների ցուցակները չեն համապատասխանում իրականությանը:
Խորհուրդ կտայի պարոն Ղուկասյանին մեղադրանքներ հնչեցնելուց առաջ մեկ անգամ ևս ուսումնասիրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, <Բնակչության պետական ռեգիստրի մասին> և <Հյուպատոսական ծառայության մասին> ՀՀ օրենքները (գործող խմագրությամբ):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.1-րդ հոդվածի առաջին մասն ուժը կորցրած է ճանաչվել 21.06.14թ. ՀՕ-93-Ն օրենքով: <Հյուպատոսական ծառայության մասին> ՀՀ օրենքում նույն օրը կատարված մեկ այլ փոփոխության համաձայն հյուպատոսական հաշվառումը դրվել է կամավորության սկզբունքի վրա, որի դեպքում տվյալները էլեկտրոնային եղանակով փոխանցվելու են բնակչության պետական ռեգիստր՝ հասցեափոխություն կատարելու համար: Սա օրենսդրական մեկ փաթեթ է, որը պարունակում է հայեցակարգային մոտեցում: Արդյունքում կունենանք հանրության ավելի լայն զանգվածի համար հասանելի համակարգ:
Իհարկե մինչ հայեցակարգային փոփոխոթյունների վերջնագիծը օտարերկյա պետությունում գտնվող քաղաքացին սահմանափակված չէ իր բնակության հասցեն դիվանագիտական ճանապարհով ներկայացնելու ՀՀ ոստիկանություն:
Նմանատիպ նյութեր
4625 դիտում
21:10 29-03-2020
Արայիկ Հարությունյան. Անհիմն ու չփաստարկված մեղադրանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3978 դիտում
10:07 26-08-2016
Արեգ Կյուրեղյանի և Անդրեաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
574 դիտում
19:01 27-12-2024
Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ
520 դիտում
18:48 27-12-2024
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է
682 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել