43 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 372-ի
Հայաստանում մարտի 28-ին, ժամը 10:00-ի դրությամբ COVID-19 վիրուսով վարակվածության 43 նոր դեպք է գրանցվել:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվել է ընդհանրուր 28 քաղաքացի, փաստացի բուժվում է 344-ը, բացասական թեստերի թիվը 2172 է, մահվան ելքերի թիվը՝ 1:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսի հիվանդացությամբ 72-ամյա քաղաքացի:
Նախօրեին հայտնի էր դարձել նաև, որ կորոնավիրուսով 2 ամսական երեխա է վարակվել:
Կորոնավիրուս է հաստատվել նաև 5 զինծառայողի մոտ, նրանցից ոչ մեկը թոքաբորբ չունի։