Մեկ օրում` 425 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 17 489–ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 425–ով և դարձել 17489։
Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 529 (+120) մարդ, կատարվել է 85 556 (+1956) թեստավորում, առողջացել են վարակվածներից 6.276–ը (+295)։
Գրանցվել է մահվան 293 (+8) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 94 է (+2)։