211652_close_icon
views-count9241 դիտում article-date 11:02 13-05-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180 դեպք, մահացել է 1 պացիենտ․ վարակվածների թիվը հասավ 3718-ի

Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է, մահացածների թիվը՝ 48: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 70 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1500, փաստացի բուժվողներինը՝ 2149: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 34766 քաղաքացի: Մայիսի 13-ի դրությամբ գրանցվել է նաև մահվան 2 դեպք այլ պատճառով, այս դեպքերի ընդհանուր թիվը հասել է 21-ի: Սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով:

Նմանատիպ նյութեր