Կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք՝ Հայաստանում. վարակվածների թիվը հասավ 2273-ի. ԱՆ
Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2273-ի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 33 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1010, փաստացի բուժվողներինը՝ 1227: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 23142 քաղաքացի:
Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքով առ այսօր Հայաստանում գրանցվել է մահվան 33 դեպք: