Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել․ Ստեփանյանի խոսքով՝ հակառակորդը սադրել է իրավիճակը. armtimes.com
Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին [url=https://www.armtimes.com/hy/article/184149?fbclid=IwAR2TMyKrCsKkjCCn8QSljGZCBDUezpc7p68Se2l0uME3bJivJKpI7WCOavw]ՀԺ[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ զինծառայողի ստացած վիրավորումը թեթեւ է, կյանքին վտանգ չի սպառնում։
«Հակառակորդը նորից սադրել է իրավիճակը սահմանին եւ պատասխան կրակից հետո լռեցվել է։ Նրանք կրակ են բացել մեր մարտական դիրքերի ուղղությամբ, եւ մեր պայմանագրային զինծառայողներից մեկը վիրավորվել է»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը։
Ստեփանյանի խոսքով՝ վերջին օրերին իրավիճակը հանգիստ էր ընդհանուր առմամբ, միայն այսօր է այսպիսի փորձ իրականացվել։
«Իսկ հակառակորդի տարածած ինֆորմացիան, թե մենք իրենց քաղաքացիական ճանապարհների ուղղությամբ կրակ ենք բացել, ապատեղեկատվություն է»,- ասաց նա։