Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել. Tert.am
Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերն հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը [url=https://www.tert.am/am/news/2019/10/02/Soldier/3107833]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց պայմանագրային զինծառայողի մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր:
«Զինծառայողը մեզ մոտ ստացել է հիվանդանոցային բուժօգնություն, իսկ այսօր առավոտյան նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ»,- հայտնեց Գարունիկ Ղուշչյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/10/02/Soldier/3107833]այստեղ[/url]