211652_close_icon
views-count6578 դիտում article-date 11:34 27-03-2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի գործիչներին մասնագիտական տոնի առթիվ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ թատրոնները պետք է բարեկարգ լինեն, ժամանակակից ու հարմարավետ: Քաղաքապետը նշել է, որ ուրախ է՝ մշակութային Երևանի նոր կերպարի կերտման հարցում անցած շրջանում զգալի գործ է կատարվել: «Վերջերս մեծածավալ վերանորոգման աշխատանքներ իրականացրեցինք Երևանի պետական դրամատիկական թատրոնում, մյուս թատրոններն այս տարի ևս սպասում են իրենց հերթին. Երևանի թատերական օջախները պետք է բարեկարգ լինեն, ժամանակակից ու հարմարավետ: Ինչպես հայտնի է, նախատեսել էինք մարտի 27-ին ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը Հայաստանի թատերական գործիչների միության հետ միասին անցկացնել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախապատրաստական աշխատանքներըն ըստ էության ավատված են, ամեն ինչ պատրաստ է տոնի համար, և պատեհ ժամանակ մենք կհայտարարենք մրցանակաբաշխության անցկացման նոր ժամկետը և կկարողանանք արժանվույնս գնահատել 2019-ի լավագույն աշխատանքները»,-շեշտել է նա: Մարությանը ստեղծագործական նոր վերելք է մաղթել թատրոնի մարդկանց: Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: Համաձայն կանոնադրության՝ այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:

Նմանատիպ նյութեր