2092 դիտում
17:44 26-03-2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բոլոր աշխատակիցներն իրականացնում են ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերիվերահսկողության վարչության և Կոտայքի տարածքային բաժնիաշխատակիցները վերահսկողական շրջայց իրականացնելիս Նոր Գեղի - Երևան ճանապարհին կանգնեցրել են առանց համապատասխան փաստաթղթերի սևահող տեղափոխող 36CA657 պետհամարանիշով Կամազ մակնիշի ինքնաթափ բեռնատար։
Կազմվել է համապատասխան արձանագրություն,բեռնատարի վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության, առգրավված հողը հանձնվել է Աբովյան համայնքի կոմունալ բաժին։
Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բոլոր աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով ու ախտահանիչ նյութերով և արտակարգ դրության պայմաններում շարունակում են իրականացնել բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է ստեղծված իրավիճակում ցուցաբերել զգոնություն, հետևել Պարետի որոշումներին, նաև զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5868 դիտում
16:49 21-08-2017
Հավանություն է տրվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին
Այս բաժնից
1385 դիտում
16:23 24-04-2024
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենավաճառություն է տեղի ունենում.անհնազանդության ակցիաներ ենք սկսում.«Համահայկական ճակատ» շարժում
412 դիտում
15:52 24-04-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա