211652_close_icon
views-count1900 դիտում article-date 14:57 26-03-2020

Իրանում արգելվել են միջքաղաքային ուղևորությունները

Իրանի իշխանությունները նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արգելել են միջքաղքային ուղևորությունները։ Այդ մասին հայտնել է IRINN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ազգային շտաբի ներկայացուցիչ Հոսեին Զալֆաղարիին։ Արգելքը նախատեսում է հետևյալը՝ այս կամ այն քաղաքացին կարող է տեղաշարժվել միայն իր բնակության վայրը վերադառնալու համար։ Բացի այդ, նր պետք է իր ճանապարհին որևէ կանգառ չունենա։ Սահմանափակումները վերաբերում են երկաթուղային, ավտոմոբիլային ու օդային փոխադրումներին։

Նմանատիպ նյութեր