Միջքաղաքային ուղևորափոխադրում իրականացնողները սնանկացել են կամ աշխատում են զրո շահույթով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում, եթե նախկինում ուղևորափոխադրման ոլորտը համարվում էր ամենաշահութաբերներից մեկը, ապա հատկապես միջքաղաքային առանձին ուղղություններ գնալով դառնում են վնասակար: Պատճառը միջքաղաքային ուղևորափոխադրում իրականացնող տաքսիներ են, որոնք «խփում են» երթուղային միկրոավտոբուսների գործին:
Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարզերում միջքաղաքային տաքսիների բիզնեսը վերածվել է յուրատեսակ մենաշնորհի և պատկանում է քրեական, թաղային հեղինակություններին: Ասել է, թե օրինական գծատերերը ստիպված են պայքարել ինքնահռչակ գծատերերի հետ:
Իսկ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, չի էլ փորձում կանոնակարգել ոլորտը: Արդյունքում, նրանց լուռ թողտվության պայմաններում երթուղային միկրոավտոբուսներով ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները, որոնցից շատերը վարկերի տակ են, կամ արդեն սնանկացել են, կամ աշխատում են զրոյական շահույթով:
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Երևան-Իջևան, Երևան-Նոյեմբերյան երթուղային ավտոբուսների գիծը չի գործում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]