1240 դիտում
16:25 25-03-2020
«Կասպերսկի»-ի լուծումները կես տարով անվճար են դառնում բժշկական հաստատությունների համար
«Կասպերսկի» ընկերությունն աշխարհի բժշկական հաստատություններին կես տարով անվճար կտրամադրի կիբեռսպառնալիքներից պաշտպանության լուծումներ։ Խոսքը վերջնական սարքերի և ամպային ենթակառուցվածքների համար կորպորատիվ լուծումների մասին է. Kaspersky Endpoint Security Cloud Plus, Kaspersky Security Microsoft Office 365-ի համար, Kaspersky Endpoint Security բիզնեսի համար՝ ընդլայնված և Kaspersky Security վիրտուալ և ամպային միջավայրերի համար, որոնց վերաբերյալ առաջարկը կարող է ակտիվացվել 2020-ի մարտի 23-ից մինչև հուլիսի 23-ը ժամանակահատվածում։
Նաև Հայաստանի բժշկական հաստատությունները այսօր մոբիլիզացնում են բոլոր ուժերը, առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը լրջագույնս աճել է։ Նման ժամանակներում բժշկական սարքավորումների աշխատանքի կայունության և տեղեկատվության անխափան հասանելիության, ինչպես նաև պացիենտների անհատական տվյալների պաշտպանության ապահովումը հատկապես կրիտիկական են դառնում։
«Այսօր բժշկական հաստատություններն աշխարհի երկրների մեծ մասում աշխատում են իրենց հնարավորությունների առավելագույն չափով։ Բոլոր ուժերն ու ռեսուրսներն ուղղվում են կյանքեր փրկելուն և վարակի դեմ պայքարին։ Մենք մեր ներդրումն ենք կատարում բժշկական հանրությանն աջակցության գործում և բուժհաստատություններին առաջարկում մեր կորպորատիվ պրոդուկտների անվճար լիցենզիաները»,- նշում է «Կասպերսկի» ընկերության վաճառքների տարածաշրջանային ցանցի տնօրեն Եվգենիա Նաումովան։
«Կասպերսկի» ընկերությունը բժշկական հաստատություններին խորհուրդ է տալիս ձեռնարկել հետևյալ միջոցները.
բժշկական և կառավարող անձնակազմին սովորեցնել միացված սարքերի հետ անվտանգ աշխատանքի հմտություններ, մասնավորապես, ցանցում վարքի կանոնները, գաղտնաբառերի և օգտահաշիվների, էլեկտրոնային փոստի, USB-սարքերի գրագետ կիրառումը, աշխատակիցներին բացատրել հնարավոր ռիսկերը և դրանցից խուսափելու միջոցները;
եթե կազմակերպությունն արդեն կիրառում է պաշտպանական լուծում, պետք է համոզվել, որ այն տեղադրված է բոլոր սարքերում և թարմացված; միացնել միջցանցային էկրանը՝ ցանցից բխող սպառնալիքներից պաշտպանությունն ապահովելու համար; և համոզվել, որ լուծումը պաշտպանում է գաղտնագրող ծրագրերից, քանի որ սպառնալիքների այդ տեսակն ամենատարածվածներից մեկն է բժշկական կազմակերպությունների դեմ կիրառվողների թվում;
համոզվել, որ բոլոր սպեցիֆիկ բժշկական սարքերը կարգավորված են պատշաճ կերպով։ Եթե մոտ ապագայում պլանավորված է լրացուցիչ սարքավորումների գնում, հարկ է մշակել գործողությունների պլան, որը թույլ կտա արագ տեղադրել և կարգավորել բոլոր նոր սարքերը;
որոշ հիվանդանոցներ շտապ կարգով վարձում են նոր աշխատակիցների, դա նշանակում է, որ ավելանում է ցանցին միացված վերջնական, այդ թվում ՝ անհատական սարքերի քանակը։ Դա հղի է հավելյալ ռիսկերով, այդ պատճառով կարևոր է անհապաղ ապահովել կորպորատիվ ցանցին միացվող բոլոր նոր սարքերի պաշտպանությունը։ Ավելի լավ է վաղօրոք մշակել անվտանգության քաղաքականությունները և ստանալ անհրաժեշտ արտոնագրերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք տեղադրվեն սարքերում։
Բժշկական հաստատությունները կարող են ստանալ «Կասպերսկի» ընկերության լուծումների անվճար արտոնագրերը՝ դիմելով ընկերության գործընկերներին կամ լրացնելով հայտ հետևյալ էջում՝ https://go.kaspersky.com/healthcare-free-protection.html։
Ավելի մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.kaspersky.ru/blog/protecting-healthcare-organizations/27735/
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
Նմանատիպ նյութեր
10068 դիտում
15:59 07-11-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն գրանցել է կրթական հաստատությունների վրա DDoS-գրոհների կտրուկ աճ
3519 դիտում
21:35 08-06-2016
Իրանում ֆուտբոլիստին կես տարով որակազրկել են դեղին անդրավարտիքով լուսանկարի համար
2277 դիտում
22:48 21-03-2022
ՖԻԴԵ-ն կես տարով որակազրկեց Կարյակինին՝ Ռուսաստանի ռազմական գործողություններին զորակցություն հայտնելու համար
Այս բաժնից
424 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
700 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
469 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը