211652_close_icon
views-count5066 դիտում article-date 13:18 25-03-2020

Ուկրաինայից չարտերային չվերթով Հայաստան կժամանի ավելի քան 60 ուղևոր

«SkyUp» ուկրաինական ավիաընկերության չարտերային չվերթով մարտի 25-ին Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։ «Այս պահին Ուկրաինայից Հայաստան է մեկնել 62 ուղևոր (թվերը նախնական են)։ Նրանց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև»,- գրել է Սեյրանյանը: Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր