4579 դիտում
14:55 12-05-2020
Հայաստանից տարհանման չվերթով 80 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա
Մայիսի 10-ին տարհանման չվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 80 ուղեւոր, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Կիեւ է մեկնել 80 ուղեւոր, որից 51-ը Ուկրաինայի քաղաքացիներ են:
Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ «Կիեւ» առանձին հսկիչ անցագրային կետի սահմանապահներն իրականացրել են ջերմաստիճանային սքրինինգ եւ ուղեւորների առողջական վիճակի հարցումներ:
Ժամանողների շարքում չեն հայտնաբերել բարձր ջերմությամբ կամ ինքնազգացողության գանգատներով անձանց: Այս չվերթների ուղեւորները կարանտին անցնելու համար ընտրել են «Дій вдома» հավելվածի միջոցով ինքնամեկուսացումը:
Պարբերականը հիշեցնում է, որ սա Երեւանից արդեն երրորդ հատուկ չվերթն է: Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը ապրիլի 28-ին իրականացրել էր Կիեւ-Երեւան-Կիեւ չարթերային չվերթ, որը տեղափոխել էր երկու երկրներից մոտ 300 քաղաքացիների: Թռիչքի բոլոր ծախսերը ստանձնել է «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպությունը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ:
SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին իրականացրել էր Կիեւ-Երեւան-Կիեւ չարթերային չվերթ, որի ժամանակ Կիեւից տեղափոխել էր 62 ուղեւորի, իսկ Երեւանից՝ 92: Նշվում էր, որ չվերթն իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբի եւ ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:
Նմանատիպ նյութեր
4503 դիտում
22:10 19-05-2020
Հայաստանից տարհանման չվերթով 76 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա
3824 դիտում
16:53 21-06-2020
Հայաստանից 6-րդ հատուկ չվերթով 140 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա
1593 դիտում
17:30 08-06-2020
Կիև-Երևան-Կիև տարհանման 5-րդ չվերթով փոխադրվել է 275 ուղևոր
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը