Ինչպես է կորոնավիրուսը ազդում մարդու թոքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. newmedia.am
                        [url=https://newmedia.am/am/news/9959?fbclid=IwAR1DTPIVIaqBJ1JbQsXf0aaP50GvX2HsglD965Rjc3xnaZnJpCnXxIb09ao]newmedia.am[/url]-ը գրում է. 
Ռուս բժիշկները նկարահանել են կորոնավիրուսի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Տեսանյութը մարտի 24-ին հրապարակել է Baza-ն իր  Telegram-ալիքում: Այս մասին գրում է ԼԵՆՏԱ ՌՈՒ-ն:
Կադրերում երևում է, թե ինչպես է վարակը աստիճանաբար գրավում կորոնավիրուս ախտորոշված հիվանդներից մեկի թոքերը։
Ավելի վաղ, մարտին կեսերին, Նովոսիբիրսկի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի լաբորատորիայի մասնագետները հրապարակել էին SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջին լուսանկարը: Այն արվել է մանրադիտակի օգնությամբ։
Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 495 դեպք է գրանցվել, որոնցից 57-ը հայտնաբերվել են անցած օրվա ընթացքում: Ամենաշատ վարակվածները Մոսկվայում են։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


