211652_close_icon
views-count989 դիտում article-date 20:42 09-05-2015

Լուի Վան Գալն ակնկալում է, որ ակումբը ամռանը նոր տրանսֆերային օպերացիաներ կիրականացնի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը՝ Մեմֆիս Դեպայի թիմը համալրելուց հետո ակնկալում է, որ ակումբը ամռանը նոր տրանսֆերային օպերացիաների կիրականացնի: Սակայն նա նաև մտավախություն ունի, որ դա կարող է դուր չգալ թիմի մի շարք խաղացողների: Մինչ այդ խոսվում էր այն մասին, որ թիմը հատկապես կիսապաշտպանի է փնտրում և նրա ուշադրության կենտրոնում հայտնվել է Դորտմունդի Բորուսիայի թուրք խաղացող Իլքայ Գյունդողանը: Ինչպես տեղեկացնում է «sport-express.ru»-ն, հոլանդացի մասնագետը մասնավորապես նշել է. «Մեր թիմը բալանսավորված չէ, և ամռանը պետք է նոր կիսապաշտպաններ ձեռք բերել: Որոշ խաղացողներին դա դուր չի գալիս, չափազանց մեծ է ճնշումը, որը նրանք չեն կարողանում հաղթահարել: Ճնշումը օգտակար է ոչ բոլոր խաղացողներին, քանի որ նրանք պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ կարող են և դաշտ դուրս չգալ: Ընդունել դա և մարզվելը շատ ծանր է»:

Նմանատիպ նյութեր