2493 դիտում
15:00 24-03-2020
Պետք չի մտածել, որ դուք հաջողակ եք եւ ձեզ ոչինչ չի պատահի․ Վարազդատ Կարապետյանի կոչը՝ երիտասարդներին
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է քաղաքում առանց դիմակի եւ առանց սոցիալական հեռավորություն պահելու շրջող անձանց:
Նա, մասնավորապես, գրել է. ««Ավելի քան 2600 բուժաշխատող վարակված է Իտալիայում։ 13-ը մահացել են։
Երեկ մեր քաղաքում մարդիկ՝ հատկապես երիտասարդները, ուրախ-զվարթ, շատ հաճախ առանց դիմակի եւ սոցիալական հեռավորություն պահելու զբոսնում էին։
Անտարբեր մի՛ եղեք։ Անտարբերությունն այն ախտն է, որն ի վիճակի է ուտել ցանկացած հասարակություն։ Քաղաքակրթության մակարդակը որոշվում է մարդու՝ դիմացինի նկատմամբ հոգ տանելու ունակությամբ։ Ի վերջո, մեզանից ամեն մեկը ճանաչելու է մարդու/մարդկանց, որոնք մահացան COVID-19-ից։ Պետք չի մտածել, որ դուք հաջողակ եք եւ ձեզ ոչինչ չի պատահի։
Վաղը որ բժիշկ չեղավ, ո՞վ է ձեր առողջությամբ զբաղվելու։ Մի ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով ոչ։ Դա ծանրագույն բեռ է, որով նրանք հետո ամբողջ կյանքում ապրելու են․․․․Կամ էլ մեռնելու․․․
Հ․ Գ․ Հա, ու մի բան էլ․ խելոքը սովորում է ուրիշի փորձից, իսկ անխելքը՝ իր սեփական!
#stayhome
Այ էս տեքստի համար եմ իմ կյանքը վստահում Տաթեւիկ Հովակիմյանի նման բժիշկների»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5532 դիտում
23:48 18-03-2015
Ինչպես քնել՝ որտեղ պատահի և ինչպես պատահի. ֆոտոշարք
17812 դիտում
09:58 05-11-2016
Ոչինչ չի պատահի, որ սեփական մեքենայով գնամ կամ հանրային տրանսպորտով. փոխնախարար. «Առավոտ»
133728 դիտում
22:40 05-11-2020
Զանգեց, ասաց՝ ես մեկ Աստված ունեմ և մեկ Մարիամ․ ինձ հետ ոչինչ չի պատահի. Օմարում զոհված մայորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2197 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1066 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»