133653 դիտում
22:40 05-11-2020
Զանգեց, ասաց՝ ես մեկ Աստված ունեմ և մեկ Մարիամ․ ինձ հետ ոչինչ չի պատահի. Օմարում զոհված մայորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[url=https://news.am/arm/news/611740.html?fbclid=IwAR0vLT5ygUplhszxiqCrAThi0ZXTbnyO2aWmHvRzjnh6v8dCtv268QEgMzs]News.am[/url]-ը գրում է. 33-ամյա մայոր Լևոն Սարգսյանը մեկ շաբաթ էր, ինչ վերադարձել էր Աֆղանստանում խաղաղապահական առաքելությունից, երբ պատերազմը սկսվեց։ Թիկունքում թողնելով կնոջն ու երկու երեխաներին՝ հենց առաջին օրը մեկնեց առաջնագիծ։ Օմարից կնոջը հասցրեց զանգել միայն մեկ անգամ․ հենց հաջորդ օրը ստացվեց նրա մահվան լուրը։
«Առաջնագծից երրորդ գիծ էր իջեցրել բոլոր ժամկետային զինծառայողներին, ասելով՝ սա ձեր տեղը չէ, և նրանց փոխարինել իր ջոկատով։ Ամսի 27-ին, երբ զանգեց, ինձ ասաց՝ ես մեկ Աստված ունեմ և մեկ Մարիամ․ ինձ հետ ոչինչ չի պատահի։ Ես միշտ կարողանում էի զսպել արցունքներս, բայց այդ ժամանակ չկարողացա․ կարծես սիրտս զգում էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց մայորի կինը՝ Մարիամ Հակոբյանը։
Լևոն Սարգսյանը ութերորդ դասարանն ավարտելուց հետո սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ապա՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետև՝ 2008 թ․, լեյտենանտի կոչմամբ անցել էր զինվորական ծառայության Ջաբրայիլում։
«Մենք 2016 թ․ հունվարին վերադարձանք Երևան՝ ամուսնուս ութ տարվա Ջաբրայիլի ծառայությունից հետո։ Ապրիլյան պատերազմին ամուսինս չհասցրեց մասնակցել, բայց պատերազմում ընկավ նրա լավագույն ընկերներից Ալիկ Առաքելյանը։ Ասում էր՝ նրա փոխարեն ես պետք է զոհվեի։ Լևոնի երազանքը որդի ունենալն էր։ 2016թ․ ապրիլի 12-ին Լևոնն ինձ տեղափոխեց հիվանդանոց՝ մեր որդուն լույս աշխարհ բերելու, և ինքը գնաց Ալիկի հուղարկավորությանը։ Ասաց՝ կներես ինձ, բայց չեմ կարող ընկերոջս վերջին հրաժեշտը չտալ»,- պատմեց Մարիամ Հակոբյանը։
Լեւոնը վտանգավոր մասնագիտություն էր ընտրել ու ծառայության անցնելուց հետո մեկ անգամ չէ, որ փրկվել էր մահից։
«2014թ․ մայիսի 20-ին դիվերսիա էր եղել իր դիրքի ուղղությամբ։ Երբ Լևոնը երեք սպաների հետ շտապել էր օգնության, դիվերասանտներից մեկը կրակ էր բացել «Վիլիսի» ուղղությամբ, բայց չորսն էլ փրկվել էին․ թեպետ մեքենային նայելիս անգամ չես կարող մտածել, որ այդտեղից մարդ կարող է փրկվել»,- պատմեց Մարիամը։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/611740.html?fbclid=IwAR0vLT5ygUplhszxiqCrAThi0ZXTbnyO2aWmHvRzjnh6v8dCtv268QEgMzs]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
5475 դիտում
23:48 18-03-2015
Ինչպես քնել՝ որտեղ պատահի և ինչպես պատահի. ֆոտոշարք
3332 դիտում
20:18 28-05-2021
Թաղապետը զանգեց, ասաց՝ ձյաձ Ատոմ, արի Փաշինյանի հետ հանդիպման, մի երկու բառ էլ ասես. Համակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
619 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
544 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ