211652_close_icon
views-count898 դիտում article-date 23:04 25-11-2026

Ռուբեն Ռուբինյանը մեկ ամսով երկարաձգել է ԱԺ-ում նշանակված ծառայողական քննության ժամկետը

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 25-ի կարգադրությամբ մեկ ամսով երկարաձգվել է նոյեմբերի 6-ին նշանակված ծառայողական քննության ժամկետը։

Որոշման համար հիմք են հանդիսացել ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի ներկայացրած դիմումը և դրան կից ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռ. Առաքելյանի միջնորդությունը։

ԱԺ աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությանը հանձնարարվել է կարգադրության մասին տեղեկացնել ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովին։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 6-ի կարգադրությամբ ծառայողական քննություն էր նշանակվել ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ՝ նրա պարտականությունների կատարմանն ու գործունեությանն առնչվող հարցերը պարզաբանելու, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու հիմքերի առկայությունն ուսումնասիրելու նպատակով։

Ծառայողական քննությունն անցկացնելու համար ստեղծվել էր հանձնաժողով և սահմանվել 20-օրյա ժամկետ։

Նմանատիպ նյութեր