17815 դիտում
09:58 05-11-2016
Ոչինչ չի պատահի, որ սեփական մեքենայով գնամ կամ հանրային տրանսպորտով. փոխնախարար. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը միակ բարձրաստինան պաշտոնյան է ՀՀ-ում, որ հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից և աշխատանքի է գալիս հեծանվով։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարությունից ընդամենը 1 կմ հեռավորության վրա է ապրում, կարող է նաև ոտքով գալ։ Մեր հարցին՝ ծառայողական մեքենա չունե՞ք, նա պատասխանեց. «Միգուցե ինչ-որ տեղ թղթի վրա գրված է, որ ունեմ, բայց ես այդ մեքենան չեմ տեսել և, ճիշտն ասած, մոտ ապագայում չեմ էլ ցանկանում տեսնել։ Կարիքը չունեմ։ Ես իմ անձնական մեքենան ունեմ, բավականին քիչ եմ օգտագործում՝ շաբաթական 1-2 անգամ, երբ ստիպված եմ քաղաքից դուրս գնալ ընտանիքիս հետ։ 34 տարեկան եմ, երևի 20 տարի է՝ հեծանվով եմ շրջում, փոքր հասակից ինձ հետ է եղել հեծանիվը»։
Երբ հարցրինք՝ բա որ մարզ գործուղման ուղարկեն, ի՞նչ եք անելու, փոխնախարարը 2 տարբերակ դիտարկեց՝ ոչինչ չի պատահի, որ սեփական մեքենայով գնամ, բացի այդ, վերջիվերջո հանրային տրանսպորտ կա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5532 դիտում
23:48 18-03-2015
Ինչպես քնել՝ որտեղ պատահի և ինչպես պատահի. ֆոտոշարք
3250 դիտում
15:23 01-04-2014
Մամիկոն Խոջոյանը գիտակցության գալուց հետո անընդհատ ասում է՝ գնամ, գնամ…
6876 դիտում
15:49 29-07-2022
Ավելի լավ է գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողովի անձանց հարցերին պատասխանեմ. Մովսես Հակոբյան. «Իրավունք»
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով