211652_close_icon
views-count13240 դիտում article-date 16:29 21-03-2020

Երեւանում բժիշկների խումբը սննդամթերք է հավաքում ինֆեկցիոն հիվանդանոցի գործընկերների համար. ՖՈՏՈՌՊՈՐՏԱԺ. NEWS.am

Երեւանում բժիշկների խումբը սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության իրեր է հավաքում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի գործընկերների համար: Նախաձեռնության հեղինակներից մեկը՝ պլաստիկ վիրաբույժ Արամ Սահակյանը [url=https://med.news.am/arm/news/25576/erevanum-bzhishkneri-khumby-snndamterq-e-havaqum-infekcion-hivandanoci-gortsynkerneri-hamar-foto.html]NEWS.am Medicine[/url]-ի հետ զրույցում ասաց, որ այսօր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատում է մոտ 40 բուժաշխատող, որոնք կորոնավիրուսի բռնկման պայմաններում աշխատում են օրական 24 ժամ, եւ որոշում է ընդունվել նրանց օգնել: Շատերն են արձագանքել այդ նախաձեռնությանը՝ եւ՛ ֆիզիկական անձինք, եւ՛գործարարները, եւ՛ տարբեր կազմակերպություններ: «Շատ ուտելիք է հավաքվել, 20 օր կբավականացնի: Նման արդյունք չէինք սպասում»,- պատմեց Արամ Սահակյանը: Որոշ մարդիկ եւս ցանկություն են հայտնել օգնել բուժաշխատողներին: Սննդամթերքից բացի՝ ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների համար տարբեր կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք ալկոգել, մեկանգամյա օգտագործման սպասք, սուրճ, հյութ, քաղցրավենիք են բերել: Իսկ որոշ կազմակերպություններ ներքնակներ եւ պահարեններ են նվիրաբերել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր