8649 դիտում
14:54 23-03-2020
10 մլն դրամ կփոխանցվի ինֆեկցիոն հիվանդանոցի ամբողջ բուժանձնակազմին պարգևավճարներ տալու համար, նրանք գիշեր-ցերեկ աշխատում են, դա իմ շնորհակալությունն է. Գ. Ծառուկյան. meganews.am
Այսօր ՀՀ ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ի պատասխան [url=http://meganews.am/articles/60822?fbclid=IwAR0bgoMKtPkbfq5sMM5QYEDEIRo--1JVyxKNnvoUJ2bps1jSLwmpXizBvKM]Meganews.am[/url]-ի լրագրողի հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք ԲՀԿ առաջնորդը այլոց պես ֆինանսական օգնություն ցուցաբերել կորոնավիրուսով հիվանդներին՝ փոխանցումներ անելով համանուն ֆոնդին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, - «Ոնց կարող է Ծառուկյանը բան չանի, միշտ արել ենք, անում ենք և անելու ենք… Այսօր արդեն նման հանձնարարություն տրված է, հաշվեհամարը վերցրել եմ: Քանի որ կորոնավիրուսով հիվանդների 90-ը Նորք-ի սուր վարակիչում են 35 միլիոն դրամ հատկացվել է հիվանդների բուժմանը, տնօրենի հետ պայմանավորվածությամբ 10 միլիոն դրամ էլ կփոխանցվի այդ հիվանդանոցի ամբողջ բուժանձնակազմին պարգևավճարներ տալու համար, նրանք գիշեր-ցերեկ աշխատում են, դա իմ շնորհակալությունն է: Քանի որ 20 կորոնավիրուսով հիվանդ էլ կա Գյումիրիում, նրանց համար 10 միլիոն է փոխանցվել և 5 միլիոն դրամ էլ՝ բուժաշխատողներին պարգևավճարներ: Մենք պետք է բոլորի հանդեպ ուշադիր լինենք, որ արդար լինի ու բոլորն էլ շուտ ապաքինվեն»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունեց խիստ պատժամիջոցների կիրառումը կարարանտինի ու արտակարգ դրության պայմանների խախտման դեպքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
811 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
673 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
466 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը