Վրաստանում 1 ամսով արտակարգ դրություն է սահմանվել նոր կորոնավիրուսի պատճառով
Վրաստանում 1 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։ Այդ մասին հայտնում է GeorgiaOnline-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հայտարարությունը։
Որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցերով համակարգված հանձնաժողովի նիստի արդյունքում։
Գախարիայի խոսքով՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության պայմանները խախտելու համար վարչական տուգանք է կիրառվելու՝ ֆիզիկական անձինք կվճարեն 3000 լարի, իսկ իրավաբանական անձինք՝ 15 հազար լարի։ Կրկնակի խախտման դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն։