Սանտա Բարբարայում արտակարգ դրություն է սահմանվել` կապված նավթի արտահոսքի հետ
Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը Սանտա Բարբարայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել` կապված նավթի լայնածավալ արտահոսքի հետ:
Նավթատար խողովակից թափվել է 2.5 հազար բարել նավթ. զգալի մասը հայտնվել է ջրում: Վերջին 18 տարվա ամենախոշոր արտահոսքը հանգեցրել է նրան, որ լողափի 6 կմ-անոց հատվածը պատվել է նավթով, իսկ օվկիանոսում նավթի հետքը տարածվել է 14 կմ-ի վրա:
Բնության հասցված վնասը դեռևս դժվար է գնահատել: Բնապահպանները փորձում են փրկել ծովային կաթնասուններին և թռչուններին: