3404 դիտում
17:25 21-03-2020
Արցախի արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացնում են ախտահանման միջոցառումներ
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով, սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ:
Այս մասին տեղեկացանք Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի էջից։
«Այդ նպատակով, ծառայությունը՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ, մշակել է վարակի տարածման նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ուղեցույց, որը տրամադրվել է հանրապետության սննդի շղթայի բոլոր փուլերում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտներին. 501 սուբյեկտ արդեն ծանուցվել է: Զուգահեռաբար, ծառայության կողմից վերահսկվում է տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը: Նմանօրինակ միջոցառումներ միաժամանակ իրականացվում են մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության այլ շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
13:23 21-05-2020
Արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյի. Թորոսյան
Այս բաժնից
1027 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3943 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1072 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին