211652_close_icon
views-count7019 դիտում article-date 11:51 21-03-2020

Կեսարիայի հայկական եկեղեցում նախատեսված պատարագը չեղարկվել է

Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա-խմբ․) Ջաֆերբեյ թաղամասում գտնվող պատմական հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 20-ին նախատեսված Միջինքի պատարագը չի կայացել։ Այս մասին հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2020/03/20/%D4%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1-%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80-%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB%D5%B9-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB/178978]Ermenihaber[/url]-ը։ Պատարագի չեղարկումը պայմանավորված է Պոլսո Հայոց պատրիարքարանի որոշմամբ կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումներով։ Այս առթիվ Պատրիարքարանի կողմից հարապարակված 9 հոդվածից բաղկացած որոշման համաձայն՝ Թուրքիայի բոլոր հայկական եկեղեցիներում բոլոր տեսակի միջոցառումները և հավաքները հետաձգվում են մինչև հաջորդ համապատասխան ծանուցումը։ Նշենք, որ Կեսարիայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու՝ 2013թ․ պաշտոնական վերաբացումից հետո Թուրքիայի հայ համայնքն ամեն տարի այս եկեղեցում Միջինքի պատարագ է մատուցում։ Պատարագի մասնակիցները հիմնականում Ստամբուլից եկող հայերն են, ովքեր այնուհետև այցելում են նաև Իսկենդերունի և Հաթայի հայկական եկեղեցիներ։

Նմանատիպ նյութեր