1809 դիտում
10:49 28-07-2014
Քեսաբի ազատագրումից հետո Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում առաջին պատարագը մատուցվեց
Հուլիսի 25-ին տեղի է ունեցել Քեսաբի Գարատուրան Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաօծումը: Ինչպես տեղեկացնում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը, օծման արարողությունը կատարել է Բերիո թեմի առաջնորդ Բարեջան Գերշ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը:
Իսկ նախօրեին՝ հուլիսի 27-ին, Վարդավառի տոնին եկեղեցում Քեսաբի ազատագրումից հետո առաջին պատարագն է մատուցվել մեծ բազմության ներկայությամբ: Սրբազան հայրը մարդկանց է փոխանցել Արամ Կաթողիկոսի օրհնությունն ու անվերապահ զորակցությունը:
Հոգևոր հայրը տեղեկացել է քեսաբահայերի կարիքներին ու դժվարություններին, որպեսզի անհրաժեշտ միջոցներ ձեռք առնի դրանք հոգալու համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
694 դիտում
18:36 27-12-2024
44 տոննա բժշկական պարագաներ կուղարկվեն Թուրքիա՝ Սիրիային տրամադրելու նպատակով
838 դիտում
13:57 27-12-2024
Ադրբեջանը մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի` ավիավթարի հետաքննության առաջարկը
1108 դիտում
23:44 26-12-2024
92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը