2080 դիտում
22:18 19-03-2020
Հանրային կարծիքը դատավորներին դրդում է մեղադրական հակվածության. արդարադատության որակն այսօր կախված է ոչ թե ինստիտուտների, այլ անձերի որակից. Հովհաննես Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/03/19/kocharyan/3240588?fbclid=IwAR0zgpq5_XrYqFT6Py-QX1H8-DttMdjoRcZM1valzaUG8POH_OLDgZEbd5M]Tert.am[/url]-ը գրում է. Իշխանությունը մտադիր է ոստիկանությունը վերակազմակերպել ստեղծվելիք ներքին գործերի նախարարության կազմում, և հենց ոստիկանության առաջարկն էր, որ ոստիկանապետի պաշտոնը լինի ապաքաղաքական, բայց քաղաքական իշխանության ենթակայության ներքո, ինչպես՝ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել փաստաբան, ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը:
«Ներքին գործերի նախարարը կիրականացնի օրենսդրական քաղաքականության մշակումը, իսկ իրավապահ գործառույթներով զբաղվելու է ոստիկանապետը, որը ոչ թե նրա տեղակալն է, այլ ինքնուրույն անձ: Ինչ վերաբերում է երկրում առկա հանցավորության մակարդակին, այն չի կարող նվազել, քանի որ սոցիալական հակասությունները շարունակվում են: Հանցավորության աճի միտումները շարունակվելու են, քանի որ նվազման պատճառներ չկան: Այլ հարց, որ պետք է հնարավորինս զսպել հանցավորության աճի տեմպերը»,- ասել է նախկին փոխոստիկանապետը:
Ըստ Քոչարյանի՝ դատարանների նկատմամբ ճնշումը մեր հանրությունը շատ պարզունակ է ընկալում՝ հեռախոսը վերցրին, զանգեցին դատավորին, մինչդեռ ճնշումը նախևառաջ ստեղծված մթնոլորտի ու անմեղության կանխավարկածի ոտնահարմամբ է իրականացվում. «Դատավորներն իրենք կարող են կաշկանդված լինել հանրային կարծիքով, ավելին՝ հանրային կարծիքը դատավորներին դրդում է մեղադրական հակվածության: Ի՞նչ երաշխիք ունենք, որ դատավորը, համացանցում թիրած լինելուց խուսափելու համար, չի կայացնի պոպուլյար որոշում: Արդարադատության որակն այսօր կախված է ոչ թե ինստիտուտների, այլ անձերի որակից»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/03/19/kocharyan/3240588?fbclid=IwAR0zgpq5_XrYqFT6Py-QX1H8-DttMdjoRcZM1valzaUG8POH_OLDgZEbd5M]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1515 դիտում
23:20 20-03-2020
Արդարադատության որակն այսօր կախված է ոչ թե համակարգերի, այլ անձերի որակից. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»