211652_close_icon
views-count3772 դիտում article-date 20:50 18-03-2020

Իտալիայի սպորտի նախարար. Կանխատեսում ենք, որ Ա սերիան կվերսկսվի մայիսի սկզբին

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հայտարարությամբ է հանդես եկել կապված կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում ստեղծված իրավիճակի և Ա սերիայի վերսկսման վերաբերյալ, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/18/%d5%ab%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%bd%d5%ba%d5%b8%d6%80%d5%bf%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%e2%80%a4-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84/]Armsport.am[/url]-ը: «Մենք դիտարկում ենք յուրաքանչյուր մարզական միջոցառման արգելում բաց օդում, քանի որ որոշ մարդիկ անտեսում են տանը մնալու կոչերը։ Սպասվում է, որ Ա սերիան կվերսկսվի մայիսի սկզբին»,-հայտարարել է Իտալիայի սպորտի նախարարը: Իտալիան շարունակում է մնալ Եվրոպայում կորոնավիրուսի էպիկենտրոնը։

Նմանատիպ նյութեր