211652_close_icon

Մայիսի 1-ից կվերսկսվի Սոչի-Տրապիզոն լաստանավային հաղորդակցությունը

views-count844 դիտում article-date 15:43 02-04-2023
9 տարվա դադարից հետո կվերսկսվի Սոչիից Թուրքիա հաղորդակցությունը։ Նավերը Տրապիզոն կուղևորվեն մայիսի 1-ից։

Այս մասին հայտարարել է Տրապիզոնի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրկուտ Չելեբին

«Ապրիլի 6-ին նախատեսում ենք համաձայնագրեր ստորագրել լաստանավային ծառայության մեկնարկի վերաբերյալ, Սոչի-Տրապիզոն գծում կօգտագործվի 300 հոգանոց լաստանավ, որը կկարողանա տեղափոխել 200 մեքենա, 6 ավտոբուս, 12 բեռնարկղեր»,- ասել է Չելեբին:

Նմանատիպ նյութեր