211652_close_icon
views-count2020 դիտում article-date 16:59 18-03-2020

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը: «Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախից, ընդհանուր առմամբ, 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել՝ ուղարկվել լաբարատոր փորձաքննության: 13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել (12-ի մասին դեռ երեկ էինք տեղեկացրել, 1-ի պատասխանը ստացել ենք այսօր)»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր