211652_close_icon
views-count936 դիտում article-date 13:34 21-06-2020

Արցախում կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Ընդհանուր առողջացածների թիվը 65 է: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հունիսի 21-ի դրությամբ կորոնավարակը հաստատվել է 97 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 80 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1654 թեստավորում:

Նմանատիպ նյութեր