Հավակնորդների մրցաշար. կայացավ առաջին տուրը
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկել է շախմատի Հավակնորդների մրցաշարը:
Առաջին տուրում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ: Խաղաղ ելք է ունեցել նաև ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի և Կիրիլ Ալեքսեենկոյի մրցախաղը:
Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Յան Նեպոմնյաշչին հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին, իսկ չինացի Դին Լիժենը պարտվել է իր հայրենակից Վան Հաոյին:
Նշենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցաշարն անցկացվում է առանց հանդիսականների, իսկ ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը համաճարակի վտանգի պատճառով հրաժարվեց մասնակցել մրցաշարին և նրան փոխարինեց Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի համաշխարհային թագի համար մրցախաց անցկացնել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: