Հավակնորդների մրցաշար. Վերջին տուրը` Նակամուրա-Արոնյան. ուղիղ միացում
Մոսկվայում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որը` Արոնյանի հետ, իհարկե, հին հաշիվներ ունի և կփորձի ռևանշի հասնել առաջին շրջանում կրած արտառոց ու ցավալի պարտության համար: Անկախ պարտիայի արդյունքից, երկու գրոսմայստերներն էլ կորցրել են մրցաշարում հաղթելու բոլոր հնարավորությունները:
Տուրի և այժմ արդեն` մրցաշարի կենտրոնական պարտիայում կհանդիպեն առաջատարները` Սերգեյ Կարյակինն ու Ֆաբիանո Կարուանան, որոնց մրցավեճում էլ կորոշվի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի ապագա մրցակիցը:
Տուրի մյուս պարտիաներն են. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա):
Մրցաշարային իրավիճակը վերջին տուրից առաջ. Կարյակին, Կարուանա՝ 7.5-ական միավոր, Անանդ՝ 7,Արոնյան, Սվիդլեր, Գիրի, Նակամուրա՝ 6.5-ական, Տոպալով՝ 4: Ուշագրավ է, որ վերջին տուրից առաջ միայն Տոպալովն ունի բացասական արդյունք:
Վերջին տուրի պարտիաների ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.